ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Տնօրենը կաշառք կը վերցնե՞, նախարարությունը գիտե՞ այդ մասին»

«Տնօրենը կաշառք կը վերցնե՞, նախարարությունը գիտե՞ այդ մասին»
15.01.2014 | 14:30

Սիրիահայ երեխաներից մեկը, ով ընտանիքով ամիսներ առաջ տեղափոխվել է Հայաստան, իր ֆեյսբուքյան էջում գրել է. ''Finnaly I’m going from this fucking city'': Նա իր ծնողների հետ շուտով կտեղափոխվի Եվրոպա: Այս տղան Հայաստան եկած օրվանից զարմացել է մեր բարքերի վրա: Մի անգամ, երբ հայաստանցի ընկերոջ հետ կրթական մի հաստատության կողքով անցնելիս նայել է անկյունում կանգնած իր հասակակիցներին, սրանցից մեկը մոտեցել է, թե` «Ախպեր, կարող ա՞ բան ա պատահել»: Սիրիահայն ասել է` «Ինչո՞ւ, նայել չե՞մ կարող», իսկ ընկերը բացատրել է, թե Սիրիայից է եկել, իրեն այստեղ ամեն ինչ հետաքրքիր է: Բանը հասել է ծեծկռտուքի: Արդյունքում` ջարդվել է տեղացի ընկերոջ քիթը: Դա երկար քննարկման նյութ էր դարձել տեղացի ու սիրիահայ աշակերտների համար: Վերջիններս կատակով ասում էին, թե Երևանում աչքերդ փակ պետք է քայլես, թե չէ կտուգանեն:

Պետրոսն (անունը փոխված է) ու նրա նմանները այստեղ ցնցվել են շատ բաներից: Օրինակ, երբ նա լսել է, որ դպրոցի տնօրենը կաշառք է վերցնում ոմանց արտոնյալ պայմաններ տրամադրելու դիմաց, անկեղծորեն զարմացել է` «Տնօրենը կաշառք կը վերցնե՞, նախարարությունը գիտե՞ այդ մասին»: Պետրոսի համար առհասարակ անբացատրելի են եղել տղաների ու աղջիկների հարաբերությունները, իրենց մաչո զգացող տղաների սանձարձակությունն ու նրանցից որոշների առջև ուսուցիչների խեղճությունը:

Պատերազմից մածապուրծ հայրենիք հասած սիրիահայերի մի զգալի մասն արդեն լքել է Հայաստանը, որոշ մասն էլ դեռ գլխից չի հանել բախտը այլ ափերում որոնելու միտքը: Նրանք չեն հարմարվում Հայաստանին ոչ թե այն պատճառով, որ զբաղվածություն չունեն, այլ, նախևառաջ, որովհետև բախվում են հայաստանյան բարքերին: Իսկ դրանք մեզանում, գիտենք, թե ինչ ճոխ դրսևորումներ ունեն: Մինչ սփյուռքի նախարարն ինչ-որ թվեր է հրապարակում, սիրիահայերը ճամպրուկներն են կապում, իսկ նրանց երեխաները ուրախանում են Հայաստանից վերջապես հեռանալու համար: Ցավն այն է, որ շատ սփյուռքահայ երեխաների հոգում խամրում է հայրենիքի փայլը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 802

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ